Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։

Հրաչյա Թամրազյան


  • ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
    Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայում հայտարարվում է ընդունելություն: Մեծերի համար նախատեսվում է մանրանկարչության և զարդարվեստի նոր կուրսերի հավաքագրում։ Գործում են ցերեկային և երեկոյան խմբեր, որտեղ նկարել սիրող, մանրանկարչությամբ հետաքրքրված և ստեղծագործող մարդիկ իրենց ազատ ժամանակը կարող են անցկացնել միջնադարյան գեղեցկագույն արվեստին հաղորդակից լինելով։ Իրականացվում են գործնական և տեսական դասեր, նաև շրջայցեր Մատենադարանի ցուցասրահներում։ Մանկական խմբերին կարող
  • ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
    «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարում է 2024 թվականի, հեռակա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն, հետևյալ մասնագիտության գծով՝ Կերպարվեստ, դեկորատիվ արվեստ, դիզայն, ԺԷ. 00.03- 1 տեղ Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ սեպտեմբերի 13-ը՝ ժամը 16.00 ներառյալ, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Մաշտոցի պող. 53, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Տեղեկությունների համար դիմել տնօրենի ընդունարան
  • ՕԳՈՍՏՈՍԸ՝ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ «ԹԵԺ» ԱՄԻՍ
    Վերականգնման ոլորտում ինքնուրույնությունը և միջազգային շուկայից անկախացումը Մատենադարանի համար գերակայություն է։ Այս նպատակով մեկնարկել են հայկական վերականգնման թղթի սեփական արտադրության, վերականգնման թղթի կիրառելիության եղանակների և նոր մեթոդների բացահայտմանն ուղղված միջոցառումները։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4CULTURE ծրագրի շրջանակում, որի առաջատար գործընկերը Գյոթե Ինստիտուտն է, Մատենադարանի վերականգնման բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանը և ավագ վերականգնողներ Արտավազդ Այվազյանն ու
  • ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» ՀԱՆԴԵՍԻ 37-ՐԴ ՀԱՄԱՐԸ
    Լույս է տեսել «Բանբեր Մատենադարանի» հանդեսի 37-րդ համարը: Ներբեռնելու համար սեղմեք այստեղ:
  • ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԻՆ ՀՈՒՆԱՐԵՆԻ ԵՎ ԼԱՏԻՆԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
    Մատենադարանը հայտարարում է հին հունարենի և լատիներենի դասընթացներ և՛ Մատենադարանի աշխատակիցների, և՛ բոլոր ցանկացողների համար։ Դասերը վարելու է բանասիրական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող և Սանկտ-Պետերբուրգի համալսարանի դասական բանասիրության երկարամյա դասախոս Վսեվոլոդ Զելչենկոն։ Դասերն անցկացվելու են ռուսերեն, անհրաժեշտության դեպքում՝ նաև անգլերեն և ֆրանսերեն։ Դասընթացների մանրամասն նկարագրությունը տե՛ս այստեղ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ը: Գրանցվելու համար
  • «ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ․ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
    Անցած տարեվերջին Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով ցուցադրություն։ Շուրջ տասը ամիսների ընթացքում այցելուներն ունեցան եզակի հնարավորություն տեսնելու Մատենադարանի տարբեր հավաքածուներից հայտնաբերված այնպիսի լուսանկարներ, որոնք ունեն պատմական, գեղարվեստական, աղբյուրագիտական, արվեստաբանական և ազգագրական բացառիկ կարևորություն: Հին լուսանկարների հանրայնացումն աննախադեպ իրադարձություն էր Մատենադարանի գիտացուցադրական գործունեության մեջ: «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» ցուցադրությունը նկատելիորեն նպաստել է հանրության
  • ՕԽՈՒԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ
    Մատենադարանում պահվող առեղծվածային վերապրումի պատմությամբ, ճոխ մանրանկարչական հարդարանք ունեցող ձեռագրերից է Օխուի Ավետարանը։Այն հայկական մանրանկարչության դեռևս չբացահայտված կարևոր նմուշներից է, որն իր հարուստ պատկերաշարով ներկայացնում է գեղարվեստական մեծ արժեք։ Ավետարանի ուշագրավ առանձնահատկություններից են էջով մեկ արված 30-ից ավելի մանրանկարները։ Ձեռագրի հարուստ տերունական շարքը ներառում է և՛ կանոնական ավետարանական, և՛ հիմնական նկարաշարից դուրս տեսարաններ, ինչպես նաև,
  • ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՅԼԱԼԵԶՈՒ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՇՈՒՐՋ 1 800 ՆՄՈՒՇ ԱՐԱԲԵՐԵՆ ՁԵՌԱԳԻՐ
    Արաբական ավանդական գրականությունը թերևս ամենածավալունն է աշխարհում։ Բրոկելմանի «Արաբ գրականության պատմության» երրորդ հավելվածը (1942թ․) պարունակում է մոտ 18 000 հեղինակի անուն և 25 000 անվանում։ Արաբերեն պահպանված ձեռագրերի թիվն աշխարհում, ըստ տարբեր աղբյուրների՝ 5-ից 12 միլիոն է։ Մատենադարանի արաբերեն ձեռագրերի հավաքածուն՝ շուրջ 1 800 նմուշով, ներկայացնում է գիտական բազմաթիվ բնագավառներ՝ փիլիսոփայություն, պատմություն, կրոն, իրավագիտություն, գրականություն,
Կիսվել