Միջազգային կապերի բաժինը գործում է 2013 թ. սեպտեմբերից: Բաժնի գործունեության նպատակներն ու խնդիրները բխում են Մատենադարանի կանոնադրությունից, ռազմավարական նպատակներից և խնդիրներից: Մատենադարանի գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններն են.
• Մատենադարանում պահվող ձեռագրերի պահպանություն, վերականգնում, համալրում և միջազգային ճանաչելիության ապահովում,
• գիտահետազոտական աշխատանքներ,
• ծրագրերի իրականացում,
• համագործակցություն այլ ինստիտուտների կամ անձանց հետ,
• կրթության ծրագրեր:
Միջազգային կապերի բաժնի նպատակն է ապահովել Մատենադարանի գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունների միջազգայանացման տարրը:
Բաժինը զբաղվում է.
• Մատենադարանի արտաքին կապերի ամրապնդմամբ,
• նոր կապերի հաստատմամբ,
• Մատենադարանի տարբեր բաժինների և միջազգային համապատասխան կառույցների, կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության ապահովմամբ,
• ձեռագրերի պահպանության և վերականգնման գործընթացներում միջազգային փորձի ներմուծմամբ,
• միջազգային կապերի միջոցով ձեռագրերի հարստացման և միջազգային ճանաչողության ապահովմամբ:
• Մատենադարանի՝ որպես կրթական կառույցի միջազգային չափանիշներին համապատասխան զարգացմամբ:
Բաժինն իր գործունեությունը սկսել է՝ ելակետ ունենալով երկու հիմնական սկզբունք.
• միջազգայնացումը 21-րդ դարի ակադեմիական, գիտահետազոտական ինստիտուտների կարևորագույն հատկությունն է,
• Մատենադարանի միջազգայնացման գործընթացի շարժիչ ուժը Մատենադարանի աշխատակիցների ձեռքբերումներն են միջազգային ոլորտում:
Միջազգային կապերի բաժինն իր գործունեությունը սկսել է ռազմավարական պլանավորման աշխատանքներով, որոնք դեռևս ընթացքի մեջ են: Պլանավորման աշխատանքների արդյունավետությունն ապահովելու համար բաժնում առաջին հերթին մշակվել է ռազմավարական պլանավորման ուղեցույցը:
Բաժինն իր հիմնադրման օրվանից կապեր է հաստատել սփյուռքի և հայրենիքի անհատ ներկայացուցիչների և կազմակերպությունների հետ, որոնց հետ համագործակցությունը միտված է Մատենադարանի գործունեության արդյունավետության բարձրացմանն ու միջազգայնացմանը: Նշված կազմակերպություններից են.
• ՀՀ Մշակույթի նախարարություն
• ՀՀ Սփյուռքի նախարարություն
• ՀՀ Գիտության պետական կոմիտե
• Հայկական բարեգործական ընդհանուր միություն
• «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկություն
• ՎիվաՍել ՄՏՍ ընկերություն
• Հայաստանի ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողով
• Հայագիտության ուսումնասիրությունների միջազգային ընկերություն
• Զմառի «Արծիվյան միաբանություն»
• «ՔՐԻՍՏԻՍ» աճուրդի կենտրոնի փորձագիտական խումբ
• Լեյդենի համալսարան
• Սոֆիայի սուրբ Կյուրեղ և Մեթոդիոսի անվան ազգային գրադարան
• Մարսելի «ԱՐԱՄ» մշակութային ընկերություն:
Բաժնի վարիչ՝
Հեռ.` +374 (010) 00-00-00 ներքին` 0-00