ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային այցելեց Մատենադարան

Մարտի 17-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային։ Հանդիպում կայացավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի, միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանի և արևելագիտության բաժնի գիտաշխատողների հետ։ Քննարկվեցին գիտական, գիտատեխնիկական ու մշակութային համագործակցության մի շարք հարցեր։ Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային այցի վերջում եղավ թանգարանային մասնաշենքում, նաև ծանոթացավ Արցախի ձեռագրական ժառանգությանը։

Կիսվել