ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ “THE SPIRITUAL CITADEL OF SYUNIK: TATEV” ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ԵՎ MEMAS ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆԵՐԸ

Սյունիքում, Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում, տեղի է ունեցել “The Spiritual Citadel of Syunik: Tatev” («Սյունյաց հոգևոր միջնաբերդը. Տաթև», հեղ.՝ Մատենադարանի ավագի գիտաշխատող, պ.գ.թ. Արսեն Հարությունյան) պատկերագրքի և MEMAS (Matenadaran: Medieval and Early Modern Armenian Studies, խմբագիր՝ Մատենադարանի միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի վարիչ, բան.գ.դ.՝ Արամ Թոփչյան) օտարալեզու գիտական պարբերականի շնորհանդեսները։

Երկու հրատարակությունների շնորհանդեսները վարել են Հարվարդի համալսարանի Մաշտոցի անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Քրիստինա Մարանցին և Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Յոստ Գիպերտը։

Ելույթներով հանդես են եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը։

Պատկերագիրքը հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։ MEMAS-ի հրապարակմանը (բաց հասանելիությամբ) աջակցում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն։ Պարբերականը հրատարակում է միջազգային ճանաչում ունեցող Brepols հրատարակչությունը։

MEMAS-ի առաջին համարում տեղ են գտել միջազգային ճանաչում ունեցող հայագետների հոդվածներ։

Կիսվել