ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-2-Ը ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ Է «ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ Է» ԹԵՄԱՏԻԿ ՄԱՍՈՒՄ

Ուրախ ենք հայտնելու, որ Մաշտոցյան Մատենադարանը հոկտեմբերի 1-2-ը մասնակցելու է Ազատության հրապարակում կայանալիք Գիտության փառատոնին և ներկայանալու է «Գիտությունն ամենուրեք է» թեմատիկ մասում։
Բաց մի՛ թողեք հնարավորությունը, համեցե՛ք մեր տաղավար, որպեսզի Մատենադարանի հետ գիտափորձերի, գիտնականների հետ շփման, ցուցադրությունների ու քննարկումների միջոցով տեղեկանաք՝ գիտնականներն ու ճարտարագետներն ինչ խնդիրներ են լուծում։ Բացահայտեք, ինչու են գիտությունն ու տեխնոլոգիաները կարևոր Հայաստանի համար։

Կիսվել