ՔՆՆԱՐԿՈւՄ ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈւՄ

Մատենադարանի գիտական գործունեության և Հայագիտական միջազգային կոնգրեսի արդյունքների ներկայացման, գիտական և կրթական համագործակցության հնարավորությունների որոշարկման նպատակով Հարվարդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Քրիստինա Մարանցիի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Մատենադարանի պատվիրակության հանդիպումը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Անդրադարձ է կատարվել համալսարանի` հայագիտությամբ հետաքրքրվող ուսանողների համար ամառային դպրոցներ կազմակերպելու հնարավորությանը, թվային ռեսուրսների երկուստեք հասանելիության բարձրացմանը, համալսարանում հայագիտության խթանման հեռանկարներին:
Տնօրեն Ա. Խզմալյանը հրավիրել է համագործակցել նաև Մատենադարանի MEMAS միջազգային պարբերականի, առհասարակ` գիտական հրատարակությունների շրջանակում:

Կիսվել