ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԿԱՏԱՐԻ «ԿԱՏԱՐԱ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԽԱԼԵԴ ԻԲՐԱՀԻՄ ԱԼ-ՍՈՒԼԵՅԹԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Իմ քայլը հիմնադրամի հրավերով և ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ պատվիրակությունը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանում, այցելել Վերականգնման բաժին և Ձեռագրատուն։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հյուրերին ներկայացրել է Մատենադարանում Արաբերեն ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիայի ստեղծման գաղափարը, որի իրականացման արդյունքում շեշտակի կավելանա վերականգնված և թվայնացված արաբերեն ձեռագրերի քանակը, կկազմվի հավաքածուի ընդարձակ և լիարժեք ցուցակ։

Կիսվել