ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՃԱՌԱԳՈՂ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ս.թ. հոկտեմբերի 15-ին Մատենադարանի թանգարանում կբացվի նոր «Մատենադարանի ճառագող առաքելությունը» խորագրով ցուցադրություն։ Միջոցառումը կազմակերպվում է «Հիշողության կերպարանքները» 13-րդ ամենամյա միջազգային գիտագործնական սեմինարի շրջանակում։
Ցուցադրությունը խորհրդանշականորեն հաստատում է այն փաստը, որ վերականգնման ոլորտում բացառիկ են Մատենադարանի դերն ու առաքելությունը, ինչպես նաև գործընկեր կառույցների հետ ձևավորված վստահելի փոխգործակցությունը։
Ներկայացված ձեռագիր մատյանները, գեղանկարները, արխիվային փաստաթղթերը, ինքնագիր ստեղծագործություններն ու շատ այլ առարկաներ վերականգնվել են Մատենադարանի վերականգնողների մասնագիտական հմտությունների հետևողական ու շարունակական կատարելագործման արդյունքում։ Դրանք բերվել են Հայաստանի ազգային պատկերասրահից, Ե․Չարենցի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Օրբելի եղբայրների տուն-թանգարաններից, Գոհար Բագյան Զերրահյանի, Սարյան ընտանիքի, Արամ Աբրահամյանի հավաքածուներից, Լոռի-Փամբակի երկրագիտական,Հովհաննես Թումանյանի, Երվանդ Քոչարի, Ռուսական արվեստի թանգարաններից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից։

Կիսվել