
Մատենադարանի հյուրերի թվում էին անտիկ և միջնադարյան՝ բյուզանդական ու արևմտաեվրոպական մշակույթների հայտնի մասնագետներ և ուսանողներ, ինչպես նաև հայագետներ Մատենադարանից ու հայաստանյան այլ գիտական հաստատություններից։ Խիստ հագեցած աշխատանքային երեք օրվա ընթացքում ներկայացվեց մոտ հինգ տասնյակ զեկուցում, ծավալվեցին աշխույժ և արդյունավետ քննարկումներ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց աշխատանքին ու հետաքրքրությունների շրջանակին և հույս հայտնեցին, որ նման միջոցառումները շարունակական կլինեն։



