Տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը ներկայացրել է Մատենադարանի գործունեության հիմնական ուղղություները և վերջին շրջանի ձեռքբերումները։
Հրատարակչության ղեկավար, «Միջնադարյան գրականության և բանասիրության» բաժնի ավագ գիտաշխատող Հայկ Համբարձումյանն անդրադարձել է հայ միջնադարյան գրականությանը, մասնավորապես, «Սասնա ծռեր» էպոսին։
Ավագ վերականգնողներ Արթուր Պետրոսյանն ու Արտավազդ Այվազյանը ներկայացրել են Մատենադարանի վերականգնման բաժնի գործունեությունը, ինչպես նաև անցկացրել ձեռագրերի վերականգնման վարպետության դաս։