ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՊԵՏԵՐ ՊԱԶՄԱՆԻ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՌԵԿՏՈՐ ՔՐԻՍՏԻԱՆ ՍԱԲՈՆ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՇԱՆԴՈՐ ԷՈԶԸ, ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԲԱԼԻՆՏ ԿՈՎԱՉԸ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հյուրերին ներկայացրել է 2024 թ. հուլիսին Մատենադարանում տեղի ունեցած Հայագիտական միջազգային կոնգրեսի արդյունքները: Քննարկվել են կողմերի միջև համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ մասնագետների փոխանակման, համատեղ ուսումնասիրությունների, ինչպես նաև Մատենադարանում Պետեր Պազմանի համալսարանի ուսանողների գիտական պրակտիկայի անցկացման հնարավորությունները:

Տնօրենությունը Պետեր Պազմանի համալսարանի Հայագիտության ամբիոնի գրադարանին է նվիրել Մատենադարանի վերջին տարիների հրատարակությունները:

Պատվիրակության անդամները եղել են Թվայնացման և Վերականգնման բաժիններում, այցելեցել են թանգարան:

Կիսվել