«ԱՎԵՏՈՂ ՁԵՌԱԳՐԵՐ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

«Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը նվիրված է չորս Ավետարանիչների պատկերագրությանը:
Ընտրված ձեռագրերով և հնատիպ գրքերով ներկայացված է հայկական մանրանկարչական դպրոցների հարուստ ավանդույթը, ծաղկողների ինքնատիպությունը Ավետարանիչների կերպարների ներկայացման ձևերում, ինչպես նաև, նրանց խորհրդանիշների առանձնահատուկ խորհրդաբանությունը:
Տոներին ընդառաջ՝ կներկայացվեն նաև Սուրբ ծննդյան պատկերներով բացառիկ ձեռագրեր: Սուրբ Ծնունդը, հայկական մանրանկարչության տերունական պատկերաշարի, որը Քրիստոսի կյանքը ներկայացնող մանրանկարների շարքն է, 12 թեմաներից մեկն է:

Կիսվել