ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ «ՄԵԿՆԱՐԿ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Մատենադարանի տնօրենը շնորհակալագրեր է հանձնել «Մեկնարկ» նպատակային ծրագրի անդամներին Մատենադարանում կայացած «Լեռնային Ղարաբաղի գրավոր ժառանգության պահպանման ու հանրահռչակման» ծրագրի շնորհանդեսին կայացած համերգին մասնակցելու համար:
Արա Խզմալյանը ստեղծագործական բարձր նվաճումներ մաղթելով իր երիտասարդ հյուրերին՝ արժևորել է այդ գործում նրանց ու մանկավարժների անուրանալի վաստակը։
Շնորհակալագրեր են տրվել մանկավարժներ Կարինե Օհանյանին, Կարմեն Հարությունյանին,
Հայկ Մանուկյանին և Մարգարիտա Թովմասյանին:
Մատենադարանում նրանց և սաների համար կազմակերպվել է շրջայց՝ ինչպես թանգարանում, այնպես էլ գիտական մասնաշենքում:

Կիսվել