ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է 2024Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել գիտական, գիտատեխնիկական բաժինների 2024թ. գործունեության հաշվետվությունը

Արա Խզմալյանը ներկայացրել է 2024-ին իրականացրած հավաքչական աշխատանքների արդյունքները: Ըստ այդմ՝ Մատենադարան է մուտքագրվել 35 ձեռագիր միավոր։ Տնօրենը նաև մանրամասն անդրադարձել է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրապարակված հոդվածների շոշափելի աճին, ձեռագրատան, ձեռագրագիտության, արխիվային, թվայնացման, վերականգնման բաժինների և թանգարանի աշխատանքներին, ներկայացրել է միջազգային վերադիրքավորմանն ուղղված նախաձեռնությունները, հրատարակչական գործունեության արդյունքները:

Կիսվել