
Ներկայացվել են գիտական, գիտատեխնիկական, ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերումները, բոլոր ուղղություններով կառույցի միջազգային դիրքավորման ցուցանիշները, գիտական արդյունքի միջազգայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։
Ելույթ են ունեցել նաև Մատենադարանի տարբեր ոլորտների պատասխանատուները, կարևորել նախորդ տարի իրականացված բարեփոխումները և ընդգծել դրանց շարունակականության անհրաժեշտությունը։
Տնօրեն Արա Խզմալյանը կարևորել է հատկապես Հայագիտական միջազգային կոնգրեսի արդյունքները, միջազգային գիտատեեղեկատվական շտեմարաններում Մատենադարանի առաջխաղացումը, Եվրոպայում հրատարակվող՝ Մատենադարանի միջազգային պարբերական MEMAS-ը, վերականգնման ոլորտում իրականացված խոշոր նախագծերը և ձեռագիր մատյանների հավաքչականության արդյունքները։


