ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ՝ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ — 2025»-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ 6 ԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ ԵՐԵՔԱԿԱՆ ՏԱՐՈՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

«Հայկական բնակավայրերը Արևելքի կայսրությունների իշխանության ներքո (XVI-XIX դդ․)» խորագրով ծրագրի ղեկավարն է արևելագիտության բաժնի վարիչ, պ.գ.դ. Քրիստինե Կոստիկյանը: Ծրագրում ընդգրկված են Մատենադարանի Արևելագիտության բաժնի աշխատակիցներ Վերա Սահակյանը, Անահիտ Թովմասյանը, Էլինա Ղազարյանը, Միհրան Մինասյանը և Միացյալ Թագավորության Գրինվիչի Համալսարանի պրոֆ․, օսմանագետ Միքայել Թալբոթը։
Ուսումնասիրելու են Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության ներքո հայկական բնակավայրերի պատմությանը, ժողովրդագրությանը և անվանումներին, դրանց փոփոխություններին վերաբերող հարցեր։

«Մլքե թագուհու ավետարանը (ՎՆՏԿ հմր1144/86 ձեռագիր) պատմամշակութային, ձեռագրական և արվեստաբանական տեսանկյունից» խորագրով ծրագրի ղեկավարն է ձեռագրագիտության բաժնի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Անի Առաքելյանը: Խմբում ներգրավված են Մատենադարանի հայցորդ Սեդա Մանուկյանը և ձեռագրագիտության բաժնի գիտաշխատող Գոհար Չատյան 2 գիտաշխատող ց և Օքսֆորդի համալսարանի ասիական և միջինարևելյան գիտությունների ֆակուլտետի պատմաբան Էնդի Հիլկենսը:
Ուսումնասիրության նպատակը Մլքե թագուհու Ավետարանի համակողմանի քննությունն է. Պատմական փաստերի ճշգրտումներ (Մլքե թագուհու անձը և ծագման խնդիրը, Գագիկ Ա. Արծրունու շինարարական գործունեության և Ավետարանի կապը ևլն), Ավետարանի գրչության և մանրանկարչության առնչությունը 10-րդ դարի ճարտարապետական և ձեռագրական-մանրանկարչական արվեստին:

«Հայ տիկնայք ըստ ﬕջնադարյան բնագրերի և պատկերների» խորագրով ծրագրի ղեկավարն է միջնադարյան արվեստի ուսումնասիրման բաժնի ղեկավար՝ Նազենի Ղարիբյանը, արտասահմանյան գործընկերը՝ Ժնևի համալսարանի հայագիտության պրոֆեսոր և ՀՈՒՄԸ֊ի նախագահ՝ Վալենտինա Կալցոլարին, ներգրավված են Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Արսեն Հարությունյանը, Լուսինե Սարգսյանը, PhD ուսանողուհիՇողակաթ Դեւրիկյանը և մագիստրոսական ուսանողուհի Մերի Ղազախեցյանը:
Նախագծի նպատակն է գրավոր աղբյուրների եւ արվեստի ստեղծագործությունների հիման վրա համակողմանիորեն ուսումնասիրել աշխարհիկ տիկնանց կերպարն ու պատկերները միջնադարյան Հայաստանում, ներառյալ Արցախը (IV-XV դդ)։

«Թիֆլիսի հայ համայնքն ըստ կովկասյան հնագրական հանձնաժողովի փաստաթղթերի» խորագրով ծրագրի ղեկավարն է 15-19-րդ դարերի հայ մատենագրության բաժնի գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Հրանտ Օհանյանը: Խմբի անդամներն են Մատենադարանի գիտաշխատող, պ.գ.թ. Նարեկ Հակոբյանը և ԵՊՀ ասպիրանտ Մանե Ղևոնդյանը:
Հետազոտության նպատակն է ժողովածուի փաստաթղթերում ուսումնասիրել Թիֆլիսի հայ համայնքի քաղաքական, տնտեսական, կրթամշակութային և հոգևոր կյանքին առնչվող նյութերը:

«Կնոջ հասարակական դերի փոփոխությունը 12-18-րդ դարերում հայ սրբախոսական գրականության դիտանկյունից» թեմայի ղեկավարն է Մատենադարանի 5-14 դարերի բնագրերի ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Գառնիկ Հարությունյանը, ներգրավված են Մատենադարանի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., դոց. Աննա Օհանջանյանը, գիտական աշխատող Օվսաննա Խաչատրյանը և կրտսեր գիտաշխատող Նոննա Սարգսյանը:
Հետազոտական ծրագրի թեման վերաբերում է կնոջ հասարակական դերի՝ 12-18-րդ դարերում կրած փոփոխությունների դինամիկայի բացահայտմանը՝ որպես աղբյուրագիտական հիմք և դիտանկյուն ունենալով հայ սրբախոսական գրականությունը:

«Կոստանդնուպոլսի հայ մամուլը և հայերեն ձեռագրերը» խորագրով ծրագրի ղեկավարն է ձեռագրագիտության բաժնի ավագ գիտաշխատող Տաթևիկ Մանուկյանը: Ծրագրում ընդգրկված են Մատենադարանի Ձեռագրագիտության բաժնի ավագ գիտաշխատող Լիլիթ Հովսեփյանը, գիտաշխատող Քնար Հարությունյանը, արխիվի և արխիվագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող Անի Պետոյանը և «Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոց» ՀՕԱԿ-ի փոխտնօրեն Տաթևիկ Հարությունյանը, արտասահմանյան գործընկերն է Վալենտինա Կալցոլարին՝ Ժնևի համալսարանի հայագիտության պրոֆեսոր և ՀՈՒՄԸ֊ի նախագահ:
Ուսումնասիրության է առնվելու Պոլսի հայ մամուլը՝ մասնավորապես հայերեն ձեռագրերի ներգրավվածությունը մամուլում:

Կիսվել