
2025 թվականի մարտի 4-ին, ժամը 14։30-ին Մատենադարանի տեսասրահում տեղի կունենա բանախոսություն՝ «Սրտերն՝ ինչպես մեր սրտերը. հայերի և ասորիների համագործակցությունն ու համակեցությունը Իրանի Ուրմիայի շրջանում» թեմայով։
Բանախոս՝ Նիկոլաս Ալ-Ջելու, անկախ հետազոտող, ասորագիտության դոկտոր, սեմական լեզուների (Սիդնեյի համալսարան) և ասորական քրիստոնեության (Լեյդենի համալսարան) մասնագետ: Դասավանդել է դասական ասորերեն Սիդնեյի և Մելբուրնի համալսարաններում։ Ներկայում բնակվում է Անկավայում, Իրաք: Ներառված է մի շարք հետազոտական ծրագրերում, ինչպես նաև Իրաքի հյուսիսային շրջանի Ասորական մշակույթի և արվեստի Գլխավոր նախագահության եռամսյակային ամսագրի՝ «Բանիպալ»-ի անգլալեզու խմբագիրն է։
Բանախոսության լեզուն՝ անգլերեն։ Տևողությունը՝ 45 րոպե, հարցերին կհատկացվի 25 րոպե։ Բանախոսությունը կվարի Մատենադարանի «15-19-րդ դարերի հայ մատենագրության» բաժնի վարիչ, պ.գ.թ. Աննա Օհանջանյանը։