
Մատենադարանի և «Իմ Քայլը» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ միավորելով ուժերը կրթության և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում:
Հուշագրի շրջանակում նախատեսվում են համատեղ ծրագրերի իրականացում, մասնագիտական վերապատրաստումներ, հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև փոխադարձ աջակցություն մշակութային և կրթական նախաձեռնություններին, մասնավորապես՝ Կատարի «Կատարա» Մշակութային հիմնադրամի հետ Մատենադարանում Արաբերեն ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիայի ստեղծման գաղափարի իրականացման շուրջ: