ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ

Վահագն Խաչատուրյանին է ներկայացվել նախագահի աշխատակազմի աջակցությամբ նոր կահավորված «Ընծայաբերման սրահ»-ը։ Նախագահը շրջայց է կատարել Մատենադարանի ցուցասրահներում, ծանոթացել է տեխնիկական վերազինման աշխատանքներին:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նախագահին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները և ծրագրերը՝ նշել, որ ընթանում են 2025թ. հուլիսի 20-ին «1 տարվա հավերժությունը» խորագրով ցուցադրության կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:

Կիսվել