
Մարտի 27-ին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ, հանդիպել է Մարտին Բոդմեր հիմնադրամի տնօրեն ժակ Բերխտոլդի հետ:
Քնննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորաբար` հրատարակչության և ցուցադրական գործունեության ոլորտներում:
Տնօրենը հրավիրել է Ժակ Բերխտոլդին Մատենադարան` տեղում հավաքածուներին ծանոթանալու և գիտաշխատողների մասնակցությամբ համագործակցության առարկայական ծրագիր մշակելու համար:
Այնուհետև, տեղի է ունեցել հանդիպում Ժնևի Արվեստի և պատմության թանգարանի տնօրենի հետ:


