ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՅԼԱԼԵԶՈՒ ՁԵՌԱԳԻՐ ԲԱՌԱՐԱՆՆԵՐԸ» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի հրատարակությամբ լույս է տեսել Արևելագիտության բաժնի գիտաշխատող՝ Անի Ավետիսյանի «Մատենադարանի այլալեզու ձեռագիր բառարանները» (պարսկերեն-օսմաներեն, արաբերեն-օսմաներեն, չաղաթայերեն-օսմաներեն, արաբերեն-պարսկերեն-օսմաներեն, հայատառ թուրքերեն-պարսկերեն, հայատառ թուրքերեն-արաբերեն) ուսումնասիրությունը և նկարագրությունը։

Գրքում ուսումնասիրվել, նկարագրվել և բնագրահամեմատական քննության են առնվել Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի հավաքածուի շուրջ 30 չափածո, արձակ, այբբենական, թեմատիկ և խառը (անկանոն) դասակարգմամբ բառարանների, չափածո բառարանների մեկնողական աշխատությունների ձեռագիր օրինակները, ինչպես նաև Մատենադարանի և Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի ձեռագրատան որոշ արաբատառ (պարսկերեն-օսմաներեն, արաբերեն-օսմաներեն) չափածո բառարանների հայատառ եզակի ձեռագիր նմուշները։ Դիտարկվել են քննության առարկա չափածո բառարանների և հայ բառարանագրության փոխառնչությունները: Ուսումնասիրությունը օժտված է նյութին առնչվող համեմատական, օժանդակող աղյուսակներով և ցանկերով, Արաբատառ ձեռագրերի հավաքածուի բառարանների, մեկնողական աշխատությունների ձեռագիր օրինակների հայերեն և անգլերեն նկարագրություններով, սկզբնաղբյուրների, գրականության, անձնանունների և տեղանունների ցանկերով։

Գիրքը նախատեսված է բառարանագետների, լեզվաբանների, գրականագետների, ձեռագրագետների և ընթերցասեր հասարակության համար։

Գիրքը հրատարակվել է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ։

Գրքի նախաբանի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել