ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Հանրային խորհուրդը, համաձայն ՀՀ սահմանադրության 161-րդ հոդվածի, կառավարության խորհրդակցական մարմին է և գործում է հանրային խորհրդի մասին ՀՀ օրենքով սահմանված դրույթներով ու սկզբունքներով: Խորհուրդը կազմված է 45 անդամից, որոնք ներկայացնում են հանրային կյանքի տարբեր բնագավառներն ու հետաքրքրությունները, ունեն շոշափելի ու նշանակալի ներդրում իրենց բնագավառներում: Խորհրդում գործում է 15 ոլորտային մշտական հանձնաժողով:
Խորհրդի գերակա նպատակն է ապահովել լիարժեք հաղորդակցություն հանրության և ՀՀ կառավորության միջև, ձևավորել բարենպաստ միջավայր հանրային կյանքի առաջընթացում քաղաքացիների ընդգրկվածությունն ու նախաձեռնողականությունը ապահովելու համար:
Հանրային խորհուրդը կողմնորոշվում է քաղաքական զսպվածության և հավասարակշռության սկզբունքով:

Կիսվել