
Հիշեցնենք, որ Մատենադարանի «Թաքուցյալ մատյաններ» նոր ցուցադրությունների շարքը մեկնարկեց ս.թ. մարտի 10-ին Շուրիշկանի խնդրակատար Ավետարանի ցուցադրմամբ:
Մեկ ամսվա ընթացքում Մատենադարան են այցելել հազարավոր մարդիկ Հայաստանի տարբեր քաղաքներից, բնակավայրերից, Սփյուռքից:
Ապրիլի 10-ին Շուրիշկանի ավետարանի զորության վերջին հաղորդակիցները դարձան Մատենադարանի հովանավոր Արարատբանկի աշխատակիցները՝ գործադիր տնօրեն Մհեր Անանյանի գլխավորությամբ:


