ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

2025 թվականի մայիսի 8-ին Մատենադարանի տեսասրահում տեղի է ունենալու «Լեզվական և մշակութային փոխառնչակցությունները հայերեն բժշկագիտական ձեռագրերում» թեմայով աշխատաժողով։

Աշխատաժողովը կազմակերպվում է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու «Լեզվական իմացություն․ բազմալեզվություն թե՞ բազմամանրալեզվություն – 16-18-րդ դարերի հայերեն ձեռագիր դեղագրքերի և բժշկարանների հանրալեզվաբանական քննություն» թեմայի շրջանակում։

Աշխատաժողովին զեկուցումներով հանդես կգան հետազոտողներ Մատենադարանից և արտերկրից։

Սկիզբը՝ ժամը 10։30։

Տե՛ս աշխատաժողովի ծրագիրը։

Կիսվել