ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԼԵԶՎԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՌՆՉԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆ ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Աշխատաժողովը տեղի ունեցավ«Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու «Լեզվական իմացություն. բազմալեզվություն թե՞ բազմամանրալեզվություն – 16-18-րդ դարերի հայերեն ձեռագիր դեղագրքերի եւ բժշկարանների հանրալեզվաբանական քննություն» թեմայի շրջանակում։ Աշխատաժողովի ընթացում ներկայացվեցին հայերեն բժշկագիտական ձեռագրերում բժշկական գիտելիքի թարգմանության լեզվամշակութային համատեքստերին, այդ գիտելիքի շարժի ուղիներին, 15-րդ դարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացու երկասիրությունների աղբյուրներին, ձիաբուժական գիտելիքի վերաթարգմանությանը, հայատառ թուրքերեն բժշկարանների գործնական նշանակությանը, իսլամական ու հայկական բժշկագիտական ավանդույթների համադրությանը նվիրված զեկուցումներ։

Զեկուցումներով հանդես են եկել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, գիտական աշխատողներ Հասմիկ Կիրակոսյանը, Դոնարա Կարապետյանը, Օվսաննա Խաչատրյանը, Աննա Օհանջանյանը, Գոռ Երանյանը, Վեներա Մակարյանը, Անի Ավետիսյանը, արտասահմանյան գործընկերներ՝ Նյու Ջերսիի պետական համալսարանից Հաբիբ Բորջիանը,

Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոն, Զալցբուրգի համալսարան

ԵՊՀ, «Հայերենի լեզվական տեխնոլոգիաներ» հետազոտական աշխատարանից Մարատ Յավրումյանը, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրության կենտրոնից Յասմին Դում-Թրագուտը:

Կիսվել