

Մատենադարանի և «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերության համագործակցության տասնամյակի առթիվ 2025 թ. հունիսի 3-ին կնքվեց փոխգործակցության նոր հուշագիր:
Ընկերության աջակցությամբ հրատարակվել են շուրջ յոթ տասնյակ նշանակալի գիտական աշխատություններ։ Մատենադարանը սահմանել է հրատարակչական քաղաքականության նոր առաջնահերթություններ, ինչը նպաստելու է հայկական գրավոր ժառանգության հանրահռչակմանն ու միջազգային դիրքավորմանը։
Իր խոսքում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը կարևորել է գործընկերների աջակցությունն ու հետագա համագործակցության ընդլայնումը։
Մատենադարանին իր փոխադարձ շնորհակալությունն է հայտնել «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերության տարածաշրջանային գլխավոր տնօրեն Թովմաս Ադամսը։
Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում, եղել են ձեռագրերի վերականգնման ու արխիվային բաժիններում։
Առաջին անգամ կազմակերպությանը շնորհվել է Մատենադարանի նորաստեղծ «Երախտագիտության մեդալ»-ը:


