«ԱՐԱՐՉԱԳՈՐԾ ԲՆՈՒԹՅԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանում բացվելու է նոր ցուցադրություն՝ «Արարչագործ բնության ձեռագրական խորհուրդը» խորագրով՝ նվիրված արարչագործ բնությանը։ Ցուցադրությանը ներկայացված են Աստվածաշնչի Ծննդոց գրքի հատընտիր ձեռագրերի այն էջաբացվածքները, որոնցում պատկերված է Արարչագործությունն ըստ օրերի: Ցուցադրված են նաև աշխարհի արարման տեսարաններով ձեռագիր մատյաններ, հնատիպ գրքեր, հմայիլներ, որոնց կից՝ դեկորատիվ կիրառական արվեստի առարկաններ: Ընտրված են նաև պարսկերեն ու արաբերեն ձեռագրեր, որոնցում պատկերված են բնության տարրերի դրսևորումներ՝ բուսական, երկրաչափական և ծաղկային մոտիվներով զարդապատկերներ։

Կիսվել