

Տարեսկզբին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի Շվեյցարիա կատարած այցի ընթացքում ձեռք էր բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, առարկայական ծրագրեր մշակելու շուրջ պայմանավորվածություն։
Տնօրենի ուղեկցությամբ շվեյցարացի հյուրերը շրջել են թանգարանի ցուցասրահներում, այցելել են Վերականգնման բաժին, միջնադարյան արվեստների և արհեստների, ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիաններ։
Առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է ձևավորվող համագործակցության հաստատումը:
