ԻՐԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ-ԱՐԽԻՎՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ

Մատենադարանի նախաաձեռնությամբ, 2024 թ. ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Իրանի ազգային գրադարան-արխիվում բացվեց Հայկական անկյուն, ուր պարբերաբար ներկայացվելու են հայագիտական և իրանագիտական բնույթի աշխատություններ, կազմակերպվելու են գրքերի շնորհանդեսներ:

Ստորագրվեց նաև համագործակցության հուշագիր, որով ուղենշվում են գործակցության ուղղությունները և նպատակները:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու խոշոր կառույցների միջև զարգացող կապերը և հայտնել համակողմանիորեն աջակցելու պատրաստակամություն դրանց ամրապնդմանն ուղղված ծրագրերին:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հրավիրել է նաև իր գործընկերոջը մասնակցելու 2026-ին Մատենադարանում կայանալիք 3-րդ Միջազգային հայագիտական կոնգրեսին:

Կիսվել