ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՀԱՍՄԻԿ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼ

«Գործընկերներին Մատենադարան բերելով՝ իրականացնում ես դիվանագիտական առաքելության զգալի մասը».

Հասմիկ Տոլմաջյան

Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին շնորհվել է Մատենադարանի Երախտագիտության մեդալ: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը մասնավորապես նշեց.«Հայրենասիրությունը զուտ մեծագործություն չէ, այլ առարկայական օգուտ հանրությանն ու պետությանը, պրոֆեսիոնալ մոտեցման և պատասխանատվության դրսևորում է: Դուք, տիկին դեսպան, օժտված եք պետականամետ գործչի բոլոր հատկանիշներով: Ձեր անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ են Հայաստան տեղափոխվել փիլիսոփա Կարեն Սվասյանի արժեքավոր գրադարանն և գեղանկարիչ Զարեհ Մութաֆյանի կտավները»:

Դեսպան Տոլմաջյանին իր երախտագիտության խոսքը հղեց նաև Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:

Կիսվել