
Սեպտեմբերի 23-ին Մատենադարանի տնօրենությունն ընդունեց Մարտին Լյութերի անվան համալսարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր ռեկտոր Կլաուդիա Բեքերը։ Այցի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի տնօրեն Կորնելիա Հորնի հետ Հայագիտական միջազգային 2-րդ կոնգրեսի շրջանակում: Արդյունքում, ստորագրվեց Հուշագիր Մատենադարանի և Մարտին Լյութերի անվան համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետի Արևելագիտության ինստիտուտի միջև, որի շնորհիվ երկու հաստատությունները կխորացնեն համագործակցությունը գիտական հետազոտության բնագավառում, կիրականացնեն գիտաշխատողների փոխանակման ծրագրեր, համատեղ ուսումնասիրություններ: Արդյունքները կներկայացվեն Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսին։


