ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մատենադարանի պատվիրակությունը` տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, 2025 թ. սեպտեմբերի 25-ին այցելել է Թուրքիո Հայոց Պատրիարքություն: Պատվիրակությանն ընդունել է Պատրիարքական փոխանորդ Արժանապատիվ Տեր Գրիգոր աւագ քահանա Տամատեանը: Քննարկվել է Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում հրապարակված համատեղ հայտարարության դրույթների գործնական ծրագիրը, որի առանցքում են Պատրիարքության ձեռագրական ժառանգության գիտական ուսումնասիրությունն ու հրատարակումը, ինչպես նաև ձեռագրերի պահպանման մշտադիտարկման համակարգի ներդրումը և վերականգնումը: Տնօրենը պատրաստակամություն է հայտնել նախաձեռնելու Պատրիարքության ներկայացուցչի վերապատրաստումը Մատենադարանում, մասնավորաբար` հոկտեմբերի 14-25-ը կայանալիք «Հիշողության կերպարանքները» գիտագործնական սեմինարի շրջանակում:

Առաջիկայում տեղի կունենա Մատենադարանի ավագ ֆոնդապահի և ասպիրանտի այցը Պատրիարքություն` ձեռագրերի հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Կիսվել