«ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ «ԳԻՐՔ ԴԱՏԱՍՏԱՆԻ». ԱՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ»-Ն՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի համագործակցությամբ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին, Մատենադարանում տեղի կունենա «Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի». Արդի իրավունքի միջնադարյան ակունքները»-ն՝ համաշխարհային հիշողության շտեմարանում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությանը:
Մատենադարանի հայտով՝ 2025 թվականի ապրիլի 10-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում, անդամ երկրների միաձայն որոշմամբ, Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ն ընդգրկվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում: Գիտաժողովը կազմակերպվում է այս առիթով և նպատակ ունի վեր հանել արդի իրավունքի միջնադարյան արմատները, իրավական մտքի փոխակերպումները՝ միջնադարից մինչև մեր օրեր, ներկայացնել Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի» աշխատության՝ «Կայծ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ վերահրատարակված անգլերեն թարգմանությունը։

Տե՛ս գիտաժողովի ծրագիրը:

Կիսվել