«ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔ

Վարպետաց դասերը կազմակերպվել էին տեղի քաղաքային գրադարանում։ Մատենադարանի մասնագետները երկօրյա դասընթացի ընթացքում քաղաքի և հարակից գյուղերի տասնյակ դպրոցականների են ներկայացրել Մատենադարանի պատմությունը, ցուցադրությունը, ինչպես նաև ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգնման արվեստը։
Վարպետաց դասերի ընթացքում, ձեռագրի մանրակերտի վրա աշխատելով, երեխաները ուսումնասիրել են մատյանների կազմման և վերականգնման գաղտնիքները, գրել են եղեգնյա գրչով և վերականգնման բաժնի մասնագետի հետ սովորել են ճիշտ վերականգնել գրքերի վնասված թերթերը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրի նպատակներից է մարզերի դպրոցականների շրջանում հետաքրքրություն և սեր առաջացնել հայկական միջնադարյան մշակութային ժառանգության հանդեպ։

Կիսվել