ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԻ «ՀՈՒՇԵՐ ԻՄ ԿՅԱՆՔԻՑ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Նոյեմբերի 19-ին Մատենադարանի թանգարանի կրթամշակութային սրահում տեղի կունենա Երվանդ Տեր-Մինասյանի «Հուշեր իմ կյանքից» (երկրորդ լրամշակված հրատարակություն) գրքի շնորհանդեսը։

Հատորն ընդգրկում է հայ դասական բանասիրության ականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Երվանդ Տեր-Մինասյանի հուշերը՝ Հառիճում, Գևորգյան ճեմարանում, Գերմանիայում ուսման տարիների, հետագա շրջանի մանկավարժական ու գիտական գործունեության, նաև Կոմիտասի մասին։

Գիրքը լույս է տեսել «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի աջակցությամբ։

Միջոցառումը տեղի կունենա Երվանդ Տեր-Մինասյանի ծննդյան օրը:

Կիսվել