
«Հասկ» հայագիտականի նոր հատորը ընդգրկում է Հայաստանի ու Սփյուռքի հայագետների բազմաթիվ ուսումնասիրություններ։
Ելույթներով հանդես եկան Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» մատենադարանի մատենադարանապետ, տարեգրքի խմբագիր Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգիսեանը։
Հատորը նվիրված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի գահակալության 30-ամյակին:



