
Մատենադարանի հրատարակչությունը՝ աշխատասիրությամբ Մատենադարանի ավագ գիտաշխատող Գոռ Երանյանի լույս է ընծայել ”The Kurdish-speaking Armenians of the Ottoman Empire: Identity, Language, and Prin” (Translated into English by Thomas Toghramadjian, Edit. Arshak Poladyan, 392 p.) գիրքը։
Գիրքը 2024 թվականին հրատարակված «Էջեր հայ-քրդական պատմությունից․ քրդախոս հայեր, հայատառ քրդերեն տպագիր գրքեր» գրքի անգլերեն թարգմանությունն է։ Հատորում ներկայացված է Բիթլիսի (Բաղեշ) ու Դիարբեքիրի (Տիգրանակերտ) նահանգների քրդախոս հայերի պատմության` մինչև Հայոց ցեղասպանությունն ընկած ժամանակահատվածը: Քրդախոս հայերի պատմությունը քննվում է ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ արևմտահայ իրականության համատեքստում:
Առաջին անգամ գավառ առ գավառ ներկայացվում է քրդախոս հայերի բնակության արեալը: Գրքում արտացոլված են նաև քրդախոս հայերի ինքնությանն առնչվող հարցերը, նրանց մասին հայախոսների ու օտարների ընկալումները, լեզվի ու ազգության համադրության հարցն ու հայ ինքնության համակարգում քրդախոս հայերի տեղը: Առանձին տեղ է հատկացված քրդախոս հայերին՝ հայերեն սովորեցնելու նախաձեռնություններին, դրանց շարժառիթների, գրանցած արդյունքների ու հարակից հարցերի պատմության ուսումնասիրությանը։ Մենագրության եզրափակիչ մասում ներկայացված է քրդախոս հայերի համար տպագրված հայատառ քրդերեն գրքերի մատենագիտական ցանկը:
Հատորը լույս է տեսել «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ»-ի և «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի աջակցությամբ։
Տե՛ս գրքի առաջաբանը:
