«ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՐՔԵՐԸ, ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ և ԾԻՍԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մատենադարանի 5-14-րդ դարերի հայերեն բնագրերի ուսումնասիրման և Ձեռագրագիտության բաժնի ավագ գիտաշխատող Արմինե Մելքոնյանը 2025 թ. նոյեմբերի 12-14-ը Հելսինկիի համալսարանում և Ֆինլանդիայի ազգային գրադարանում մասնակցել է «Միջնադարյան եկեղեցու գրքերը, երաժշտությունը և ծիսական կյանքը» խորագրով միջազգային գիտաժողովին:
Ա․ Մելքոնյանը հանդես է եկել «Հայ միջնադարյան ծիսամատյանների պատվիրատուները» խորագրով զեկուցմամբ:
Ա․ Մելքոնյանի մասնակցությունը հովանավորվել է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի անհատական դրամաշնորհային ծրագրով։

Կիսվել