ԲՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ARMENIA TREE PROJECT ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Դեռևս 2025 թ. մայիսի 22-ին բացված հայկական վերականգնողական թղթի արտադրամաս-լաբորատորիան ոչ միայն ընդլայնում է արտադրության ծավալները և կիրառման ոլորտները, այլև՝ անհրաժեշտ հումքի համար նախատեսված տնկարանները։

ATP-ն շարունակում է իր առաքելությունը այս աշխատանքներում՝ շուրջ 500 քմ հողակտորում նոր ծառեր տնկելով։

Ծառատունկը տեղի է ունեցել 2025 թ. նոյեմբերի 28-ին, Չիվայի տնկարանում՝ Մատենադարանի ղեկավար կազմի և աշխատակիցների մասնակցությամբ։

Տնկված ծառերի ճյուղերը կիրառելի կդառնան 2–3 տարի հետո։

Կիսվել