ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ THE ART OF ARMENIAN MANUSCRIPT PAINTING («ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ») ԱՆԳԼԻԱԼԵԶՈՒ ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔԸ

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Մարանցիի և Մատենադարանի ավագ գիտաշխատող Լուսինե Սարգսյանի կազմած “The Art of Armenian Manuscript Painting” պատկերագրքում ընդգրկվել են հայ միջնադարյան մանրանկարչության 6-17-րդ դարերում ստեղծված լավագույն նմուշների բարձրորակ թվային տարբերակները՝ նորովի և ժամանակակից ձևավորմամբ: Ընտրված մանրանկարները արտացոլում են հայկական մանրանկարչության ձևավորումը, զարգացման հիմնական ընթացքն ու ձեռագրաստեղծման աշխարհագրությունը։ Ներկայացվում են ձեռագիր մատյաններ, որոնք ստեղծվել են Պատմական Հայաստանի վանքերում, գրչատներում և դպրոցներում, ինչպես նաև աշխարհի տարբեր վայրերի հայկական գաղթօջախներում։ Ընգրկման մեծ ժամանակահատվածն ու աշխարհագրությունը հնարավորություն են տալիս տեսնելու հայկական մանրանկարչության զարգացման հիմնական միտումներն ու ուղղությունները, մանրանկարչական դպրոցների ու առանձին ծաղկողների արվեստի յուրահատկությունները։ Պատկերագրքում ընդգրկված մանրանկարներից շատերը հրապարակվում են առաջին անգամ։

Ձևավորումը՝ Մարտիրոս Տոլմաճեանի
Նախագծի ղեկավար՝ Հայկ Համբարձումյան

Կիսվել