
Մատենադարանի հրատարակչությունը «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի աջակցությամբ լույս է ընծայել Մատենադարանի ավագ գիտաշխատող, բժշկական գիտությունների դոկտոր Ստելլա Վարդանյանի և Կարինե Մարջանյանի «Ստեփանոս Շահրիմանյանի «Տնկաբանութիւն կամ Փղորայ Հայաստանի» դեղաբուսակը» գիրքը։
Այն ներկայացնում է տարածաշրջանի առաջին ֆլորիստիկական գործի՝ Հայաստանի 800 դեղաբույսերի նկարագրություն պարունակող դեղաբուսակին նվիրված ուսումնասիրությունը։ Բժիշկ ու բուսաբան Ստեփանոս Շահրիմանյանի «Տնկաբանութիւն կամ Փղորայ Հայաստանի» դեղաբուսակը (1794-1818 թթ., Թիֆլիս) մեծ հետաքրքրություն է ներկայացնում բժիշկների, բուսաբանների, լեզվաբանների և հայագետների համար, որոնք փնտրում են նոր բուսական դեղամիջոցներ, նոր բուսատեսակներ ու նրանց ավանդական անունները։ Դեղաբուսակի բնագիրը լույս կտեսնի հաջորդ տարի՝ որպես այս գրքի երկրորդ հատոր։
Տե՛ս գրքի նախաբանը:
