«ԿԱԽԱՐԴԱՆՔՆ ՈՒ ՁԵՌԱԳՐԵՐԸ» ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԲԱՑ ԿԱՆՉ

Գիտաժողովի կազմակերպիչներ՝

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ
ISFNR (The International Society for Folk Narrative Research)

«Կախարդանքն ու ձեռագրերը» գիտաժողովի մասնակցության հայտերի ընդունման բաց կանչ

ISFNR-ի (Ժողովրդական պատումների հետազոտության միջազգային կազմակերպություն) Charms, Charmers and Charming («Հմայիլներ, հմայագործներ և հմայագործություն») հանձնաժողովի 18-րդ միջազգային գիտաժողով


Երևան, Հայաստան, հոկտեմբերի 14–17, 2026 թ.

Ժողովրդական պատումների հետազոտության միջազգային կազմակերպության «Հմայիլների, հմայիլագործների և հմայիլագործության» հանձնաժողովը հայտարարում է 18-րդ գիտաժողովի բաց կանչ։ Գիտաժողովն անցկացվելու է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Գիտաժողովը տեղի կունենա Երևանում (Մատենադարան)՝ 2026 թվականի հոկտեմբերի 14–17-ը:

Գիտաժողովը նվիրված է ժապավինաձև հմայիլներին, աղոթքներին և դրանց կիրառման եղանակներին (առանց որևէ աշխարհագրական կամ ժամանակագրական սահմանափակումների):

Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են՝

• Ձեռագիր ժառանգություն
• Տպագիր ժառանգություն
• Մանրանկարչություն
• Պետական և մասնավոր հավաքածուների ժապավինաձև հմայիլներ

Հատուկ բանախոսությամբ կներկայացվի Մատենադարանում պահվող ձեռագիր ժապավինաձև հմայիլների ցուցակը: Գիտաժողովի շրջանակում տեղի կունենա ձեռագիր ժապավինաձև հմայիլների ցուցակի պաշտոնական շնորհանդեսը, ինչպես նաև կբացվի Մատենադարանում պահվող հմայիլներին նվիրված բացառիկ ցուցադրություն:

Գիտաժողովի պաշտոնական լեզուն անգլերենն է: Կապահովվի նաև անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն համաժամանակյա թարգմանություն:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թվականի մայիսի 31:

20 րոպե տևողությամբ զեկուցումների համար անհրաժեշտ է ներկայացնել.

• Զեկուցման վերնագիր
• Ամփոփագիր (250 բառ)
• Հակիրճ կենսագրական տեղեկություն

Խնդրում ենք հայտերն ուղարկել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝

[email protected]

Մասնակցության վճար չկա: Ճանապարհածախսն ու կեցության ծախսերը հոգում են մասնակիցները:

https://www.matenadaran.am
https://isfnr.org/special-committees/committee-on-charms-charmers-and-charming/

Կիսվել