
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նշանակվել է Յագելոնյան համալսարանի (Կրակով) Լեհահայերի պատմության ուսոմնասիրման Սադոկ Բարոնչի անվ. նորաստեղծ կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ: Համալսարանի ռեկտոր Պյոտր Ժեդինակը և Լեհաստանի գիտության և կրթության նախարարի տեղակալ Անդժեյ Շեպտիցկին հանդիսավոր արարողության շրջանակում հանձնել են անդամության վկայականը:
Ա.Խզմալյանը հանդես է եկել Մատենադարանի բազմակողմ գործունեությունը ներկայցնող ելույթով:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել Լեհաստանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը:

