ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԳՐԵՏԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԱՊՐԻԼԻՆ ԳՈՐԾՈՒՂՎԵԼ Է ԱՄՆ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

Մատենադարանի Միջնադարյան արվեստի ուսումնասիրման բաժնի գիտաշխատող Գրետա Գասպարյանը 2026 թ. ապրիլի 10-11-ին մասնակցել է ԱՄՆ Միչիգանի համալսարանի Հայագիտական կենտրոնի կազմակերպած հոբելյանական 15-րդ միջազգային աշխատաժողովին։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է «Գեղարվեստական փոխակերպումները և սփյուռքի ինքնությունը Նոր Ջուղայի ձեռագրական ավանդույթում» խորագրով գիտական զեկուցումը, որը հիմնված էր Մատենադարանի հավաքածուի հինգ ձեռագրի համադրական վերլուծության վրա:

Ապրիլի 19-28-ը Գրետա Գասպարյանը հետազոտություն է իրականացրել Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքի Ջոն Ռայլենդսի գրադարանում` մասնավորապես ուսումնասիրել 16-17-րդ դդ. Ջուղայում և Նոր Ջուղայում նկարազարդված հայերեն երեք ձեռագիր։ Հետազոտությունն իրականացվել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) դրամաշնորհի միջոցով։

Կիսվել