ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ՏՈՒՐԻԶՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԸ և ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ

Այցի շրջանակում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հյուրերին ներկայացրել է թանգարանում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները և ենթակառուցվածքային արդիականացումները, մասնավորապես՝ անվտանգության և պահպանության նպատակով ներդրված նորագույն համակարգերը, Մատենադարանի հարակից տարածքի կանաչապատման նախագիծը և թանգարանի հուշանվերների կրպակները, ինչպես նաև «Մատենից» արքայական բալասանը։

Հանդիպման նպատակն էր ամրապնդել համագործակցությունը զբոսաշրջային ոլորտի գործընկերների հետ, ներկայացնել Մատենադարանի նոր հնարավորություններն ու ծառայությունները և խթանել մշակութային զբոսաշրջության զարգացումը Հայաստանում։

Կիսվել