
Մատենադարանի Բժշկական և բնագիտական բնագրերի ուսումնասիրման խմբի ղեկավար Հասմիկ Կիրակոսյանը 2026 թվականի մայիսի 14-ին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգային Րաթգերս համալսարանի Աֆրիկյան, Մերձավորարևելյան և Հարավասիական լեզուների և գրականությունների բաժնում (AMESALL) ուսանողների, պրոֆեսորադասախոսկան կազմի համար հանդես է եկել դասախոսությամբ։
«Հայկական միջնադարյան բժշկական ձեռագրերը և հունա-արաբական, պարսկական բժշկական գիտելիքի փոխանցման ուղիները» վերատառությամբ դասախոսության առանցքում Մատենադարանի բժշկական ձեռագրերն էին, դրանց ուսումնասիրությունը միջմշակութային և միջկրոնական համատեքստերում։ Դասախոսությանը մասնակցել են արևելագետներ և համալսարանի հայագիտական ծրագրի ուսանողները, դասախոսները։
