
Ս․թ․ նոյեմբերի 26-28-ը Մատենադարանում կանցկացվի Միջնադարագիտական 12-րդ միջազգային գիտաժողովը, որին հրավիրում ենք մասնակցելու միջնադարագիտության բնագավառում իրենց ուսումնասիրություններն իրականացնող հետազոտողներին: Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝
— ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,
— աղբյուրագիտություն, պատմագիտություն,
— հայոց լեզվի պատմություն,
— հայ գրականության պատմություն,
— արվեստագիտություն,
— արևելագիտություն,
— աստվածաբանություն, կրոնագիտություն:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը։
Գիտաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կազմկոմիտեն սահմանել է հետևյալ ժամկետները՝
1. Մինչև սույն թվականի սեպտեմբերի 12-ը գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 350-400 բառի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է մասնակիցը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցումը և ուսումնասիրության նպատակը:
Խնդրում ենք հիմնադրույթներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստին՝ [email protected]:
2. Մինչև սույն թվականի հոկտեմբերի 10-ը դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց զեկուցումները նոյեմբերի 26-28-ը Մատենադարանում կայանալիք գիտաժողովին: Արտասահմանից եկող սահմանափակ թվով մասնակիցների կարող է տրամադրվել ֆինանսական աջակցություն ճամփորդության նպատակով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ստացված հայտերի թվաքանակով պայմանավորված` գիտաժողովի կազմկոմիտեն նախապատվությունը տալու է միջնադարագիտական թեմաներին:
