ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «CATALOGUE OF THE ARABIC GARSHUNI MANUSCRIPTS AND FRAGMENTS OF THE MATENADARAN» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Peeters Publishers-ի հեղինակավոր Corpus Scriptorum Christianorum Orientalium շարքում լույս է տեսել Մատենադարանի Արևելագիտության բաժնի գիտաշխատող Էսթեր Պետրոսյանի «Catalogue of the Arabic Garshuni Manuscripts and Fragments of the Matenadaran (Yerevan)» ուսումնասիրությունը։

Այն նվիրված է Մատենադարանի ասորատառ արաբերեն (գարշունի) ձեռագրերի և պատառիկների նկարագրությանը և քննությանը։ ԺԷ–Ի դարերի այս աղբյուրներում ներկայացված թեմաներն ու գրական ժանրերը բազմազան են։ Դրանց թվում են ծիսական և կրոնական բնույթի երկեր, վարքագրական և բարոյախրատական պատմություններ, հիմների ժողովածուներ, ինչպես նաև Ժ դարի հեղինակ Հասան բար Բահլուլի բառարանը։

Գիրքը լույս է տեսել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ։

Մանրամասները տե՛ս այստեղ:

Կիսվել