SOTHEBY’S ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՏԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ հունիսի 14-17-ը Հայաստան են ժամանել միջազգային հեղինակավոր Sotheby’s Collectors Group-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (EMEA) տարածաշրջանի ղեկավար Ալինա Դեյվին և Sotheby’s-ի Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի նախագահ Էդվարդ Գիբսը։ Հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը, գիտահետազոտական և վերականգնողական գործունեությանը, ինչպես նաև Մատենադարանի միջազգային համագործակցության ծրագրերին։

Այցը կարևոր հնարավորություն էր ներկայացնելու Մատենադարանի բացառիկ հավաքածուն և քննարկելու մշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրման և հանրահռչակման ոլորտներում միջազգային մասնագիտական համագործակցության հեռանկարները՝ նպաստելով հայկական գրավոր ժառանգության առավել լայն ճանաչմանը համաշխարհային մշակութային միջավայրում։

Կիսվել