ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՊՐԱԼԻԱՅԻ ԱԲԲԱՅՈՒԹՅԱՆ ԳՐՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (LABORATORIO DI RESTAURO DEL LIBRO DELL’ABBAZIA DI PRAGLIA)

Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Պրալիայի աբբայության գրքի վերականգնման լաբորատորիա, որտեղ ներկայացվել են լաբորատորիայի գործունեությունը, գրքերի և ձեռագրերի վերականգնման մեթոդներն ու աշխատանքի կազմակերպման սկզբունքները։

Մատենադարանի ավագ վերականգնողներ Արտավազդ Այվազյանը և Արթուր Պետրոսյանը իտալացի գործընկերների հետ մանրամասն քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մասնագիտական հարցեր, ներկայացրել Մատենադարանում վերջին տարիներին իրականացված բարեփոխումներն ու փորձը գրավոր ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում։

Այցի ընթացքում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը պաշտոնապես հրավիրել է լաբորատորիայի մասնագետներին մասնակցելու Մատենադարանում անցկացվող «Հիշողության կերպարանքները» ամենամյա միջազգային սեմինարին։

Ճանաչողական այցը կարևոր նշանակություն ունի նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրական ժառանգության մշտադիտարկման և վերականգնման առաքելության համատեքստում՝ նպաստելով մասնագիտական փորձի փոխանակմանը և միջազգային համագործակցության խորացմանը։

Կիսվել